Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դեղարտադրող և ներմուծող կազմակերպություններին

ՀՀ ԱՆ. Դեղարտադրող և ներմուծող կազմակերպություններին

Հարգելի գործընկերներ,
Պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման հարցում լիազորված մարմինը ՀՀ առողջապահության նախարարությունն է: Վերջինս առաջնորդվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքներով, մասնավորապես` թափանցիկությունը, մրցակցությունը, հրապարակայնությունը:

Դեղերի գնման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է 2017 թվականի ընթացքում պետության կարիքների համար անհրաժեշտ դեղերի կենտրոնացված գնումներն իրականացնել գնման բաց ընթացակարգով, որին կարող են մասնակցել դեղարտադրող և ներմուծող բոլոր այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են հայտարարվող մրցույթների պահանջներին:

ՀՀ առողջապահության նախարարությունը հրավիրում և խրախուսում է ակտիվորեն մասնակցել դեղերի ձեռք բերման մրցույթներին, որոնց վերաբերյալ հայտարարությունները (հրավեր և պայմաններ) պարբերաբար կտեղադրվեն ՀՀ ֆինանսների նախարարության www.gnumner.am պաշտոնական կայքում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ